2012 թ. հունվար-մայիսին ՀԿԵ Երևան-Թբիլիսի-Երևան ուղղությունից օգտել է մոտ 8 հազ ուղևոր![]() 21 հունիսի 2012 - 16:38 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականի հունվար-մայիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 7,9 հազ. ուղևոր, ինչը 1,3% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին: Իսկ միայն 2012 թվականի մայիսին միջազգային ուղևորափոխադրումների ծավալն աճեց 7,1%-ով: Ընդհանուր առմամբ, 2012 թվականի առաջին հինգ ամիսներին «ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից օգտվել է 189,0 հազ ուղևոր: Միայն մայիսին ուղևոր էին դարձել 44,5 հազ. մարդ, ինչը 1,8%-ով գերազանցում է անցած տարվա մայիսի ցուցանիշը: ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |