Apple-ը հատուցում կվճարի մրցակցին` Samsung Elextronics կորպորացիային![]() 21 հունիսի 2012 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Հոլանդիայի դատարանը Apple-ին պարտադրել է հատուցում վճարել իր մրցակցին` Samsung Elextronics կորպորացիային: Այդ մասին հաղորդում է BBC ռուսական ծառայությունը: Համաձայն դատարանի վճռի` Apple-ը խախտել է հեռախոսներն ու պլանշետները ինտերնետին միացնելու` Samsung-ին պատկանող պատենտը: Սա վերջին օրերին աշխարհի ամենաթանկ ընկերության պարտության առաջին դեպքը չէ. Ավստրալիայում կայացած դատավարության ժամանակ Apple-ին տուգանել են 2,3 մլն դոլարով iPad 4G-ի հնարավորությունների անհիմն չափազանցման համար: Հոլանդիայի դատարանը չի ճշտել տուգանքի չափը, քանի որ այն կախված կլինի այդ երկրում iPhone-ի և iPad-ի վաճառքի ծավալներից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |