ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-9 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՀԱՅՖԵՍՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-9 Հայաստանում տեղի կունենա «Հայֆեստ» Միջազգային թատերական փառատոնը, որին կմասնակցի նաեւ հայտնի բրազիլացի գրող Պաուլո Կոէլյոն: Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, փառատոնին կմասնակցի 20 թատերական խումբ աշխարհի 18 երկրներից, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Իսրայելից, Իսպանիայից, Ղազախստանից, Կորեայից, Ռուսաստանից, Ռումինիայից, Սերբիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից: Թատերասերներին կներկայացվեն համաշխարհային նվաճումները տարբեր թատերական ժանրերում` տիկնիկային, ստվերային, մնջախաղի, հոգեբանական մոնոդրամայի եւ այլն:


 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---