Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հայկական կառույցների հետ քննարկել է Հայաստանի հետ իրականացվող ծրագրերը![]() 21 հունիսի 2012 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը հունիսի 15-16-ին այցելել է Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջան, որը երկրի առաջնային կարևորության շրջաններից մեկն է` տնտեսական եւ քաղաքական ներուժի տեսանկյունից։ Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են ԱԳՆ լրատվական ծառայությունից` այցի ընթացքում դեսպանն առանձնազրույցներ է ունեցել շրջանային խորհրդի նախագահի, Լիոնի փոխքաղաքապետի, Վիլյորբանի եւ Դեսինի քաղաքապետերի, տեղի պատգամավորների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Ռոն Ալպի շրջանային խորհրդի նախագահ Ժան-Ժակ Քեյրանի հետ քննարկվել են Հայաստանի համայնքների ասոցիացիայի եւ Ռոն-Ալպ շրջանի միջև ստորագրված համագործակցության կոնվենցիայի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքներն ու առաջիկա անելիքները: Հայ համայնքային կառույցների ղեկավարների եւ Լիոնի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ Վիգեն Չիտեչյանն այցելել է նաև Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր` ծաղկեպսակ զետեղելու եւ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի նահատակներին։ Նույն օրը դեսպանն առանձին հանդիպումներ է ունեցել տեղի հայկական կառույցների ղեկավարների հետ` քննարկելու վերջիններիս կողմից Հայաստանի հետ իրականացվող ծրագրերը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |