Գագիկ Մինասյան. Մենք մեր տնտեսական զարգացումը կապում ենք առաջին հերթին մեր ներքին ռեսուրսների հետ![]() 21 հունիսի 2012 - 18:21 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը մեկնաբանել է կառավարության հասցեին ընդդիմության ու ԲՀԿ հնչեցրած քննադատությունը: «Ես համաձայն չեմ այն հայտարարությունների հետ, թե նախորդ կառավարության ծրագիրը ձախողվել է: Իրողությունները ստիպեցին արդեն ընթացքում փոխել գերակայությունները: Անշուշտ, հնարավոր չէր հասնել այն ցուցանիշներին, որոնք առկա էին նախորդ կառավարության ծրագրում, սակայն այդպես էր ամբողջ աշխարհում: Կարծում եմ, անարդարացի կլինի մեղադրել կառավարությանը ծրագիրը չկատարելու համար»,-ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: Մինասյանը հավելել է, որ բոլոր կառավարությունները, որոնք իրենց ծրագրերը հաստատել են 2008թ., չեն կարողացել իրագործել աննախադեպ ճգնաժամի պատճառով և հավելել է, որ այդ կառավարությունների գործունեությունը պետք է գնահատել նրանց հակաճգնաժամային ծրագրով: «Իսկ այդ իմաստով, կարծում եմ, այն հաջողվել է»,-հավելել է նա: Ըստ Մինասյանի, անցած տարիների ընթացքում իշխանությունները լուրջ հաջողությունների նե հասել, որոնք այժմ թույլ են տալիս տնտեսական աճ գրանցել: Նա մասնավորապես նշեց արտահանման ոլորտում գրանցված հաջողություները, այն, որ վերջին 2 տարում արտահանման աճի տեմպերը 2 անգամ գերազանցում են ներկրման տեմպերը, ինչպես նաև տնտեսության դիվերսիֆիկացման ոլորտում արձանագրված հաջողությունները: «Ինչ վերաբերում է նոր ծրագրին, ապա այստեղ լուրջ շեշտադրումներ են արված, որոնք չկային նախորդ ծրագրերում, քանի որ դրա կարիքը չկար»,-ասել է Մինասյանը: «Մենք մեր տնտեսական զարգացումը կապում ենք առաջին հերթին մեր ներքին ռեսուրսների հետ: Մենք հասկանում ենք, որ արտաքին շուկան մեզ զարգացման նոր լրացուցիչ ազդակներ չի ուղարկի, շնորհիվ մեր մրցունակության բարձրացման, արտադրողականության աճի, գին-որակ հարաբերակցության բարձրացման, մենք աճի առավել մեծ տեմպեր ենք ակնկալում արտահանման ոլորտում»,-ասել է նա: Մինասյանը հավելել է, որ «Ներքին ռեսուրսների օգտագործման գերակայությունն այժ շատ արդիական է, քանի որ մենք ունենք չօգտագործված լուրջ ներքին ռեսուրսներ: Դա ճշմարիտ է և ինստիտուցիոնալ հարաբերությունների, և մարդկային կապիտալի, և տնտեսական զարգացման առումով»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |