Մեղադրական կողմը պնդում է ահաբեկիչ Բրեյվիկին հոգեկան հիվանդ ճանաչելու հարցում![]() 21 հունիսի 2012 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Մեղադրական կողմը դատարանին խնդրել է նորվեգացի հրաձիգ Անդերս Բրեյվիկին հոգեկան հիվանդ ճանաչել և հարկադիր բուժման ուղարկել հոգեբուժարան, գրում է Ռոսբալտը` հղում կատարելով AFP-ին: Դատախազությունը պնդում է, որ ամբաստանյալի գործողություններն ու հայտարարությունները վկայում են նրա ակնհայտ անառողջ հոգեկան վիճակի մասին: Եթե ահաբեկչին, այնուամենայնիվ, նորմալ ճանաչեն, նշել է դատախազ Սվեյն Հոլդենը, ապա մեղադրական կողմը կխնդրի նրան հնարավոր առավելագույն պատժի` 21 տարվա ազատազրկման դատապարտել: Դրանից առաջ Բրեյվիկն ինքը հայտնել էր, որ կգերադասեր ազատազրկման դատապարտվել` որպես նորմալ մարդ: Նա պնդում է, որ հանցագործությունները կատարել է սթափ գիտակցությամբ: Համաձայն բժիշկների նոր եզրակացության` ահաբեկիչը մի շարք հոգեկան հիվանդություններ ունի:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |