Հայոց ցեղասպանություն. Թուրքիան որոշել է այնուամենայնիվ հաշտվել Ֆրանսիայի հետ, իսկ հետո՝ կերևա![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Թուրքիան մտադիր է հրաժարվել Ֆրանսիայի հանդեպ մի շարք պատժամիջոցներից, որ ընդունվել էին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի պատճառով: Ավելին, Դավութօղլուն ասել է, որ «Թուրքիայի ու Ֆրանսիայի հարաբերությունները նոր փուլ են մտնում: Առաջիկա երկկողմ հանդիպմանը կողմերը կքննարկեն Փարիզի դեմ Անկարայի պատժամիջոցների չեղարկումը», նկատի ունենալով իր այցը Ֆրանսիա հուլիսի 5-ին: Ավելին: Պարզվում է, ըստ թուրք նախարարի, որ որոշ «անձինք փորձեցին փչացնել Թուրքիայի ու Ֆրանսիայի հարաբերությունները, սակայն «այդ անհաջող շրջանը» անցել է և երկու երկրների հարաբերությունները կզարգանան»: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ քվեարկեց ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Անմիջապես հաջորդեց Թուրքիայի հիստերկ արձագանքը՝ պատժամիջոցների կիրառում, Փարիզի հետ հարաբերությունները սառեցնելու սպառնալիքներ: Իսկ արդեն փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Նախընտրական արշավի ժամանակ հեռացող, և ինչպես ցույց տվեց ժամանակը, հեռացած նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացավ, որ ընտրվելու դեպքում օրինագիծը կրկին կներկայացվի արդեն հունիսին: Միայն թե այս անգամ նա չկարողացավ համոզել Ֆրանսիայի հայ համայնքին, որ կկատարի խոստումը, քանի որ նույն սցենարը խաղարկվեց առաջին ընտրության դեպքում, սակայն արդյունքի չբերեց: Այն ժամանակ Ֆրանսիայի նախագահի թեկնածու, իսկ այժմ արդեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես բազմից հայտարարեց, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և խոստացավ նպաստել հայկական օրինագծի ընդունմանը: Սակայն առաջխաղացում դեռ չկա: Ինչ է նշանակում Դավութօղլուի վերջին հայտարարությունը, կարելի է միայն գուշակել: Գուցե այն, որ ֆրանսիական կողմը համոզել է Թուրքիային, որ օրինագիծը այդպես էլ առկախված կմնա մինչև մյուս ընտրությունները: Իսկ գուցե այն, որ Թուրքիայում ուղղակի հուսով են, որ կարողացան վախեցնել Ֆրանսիային իրենց պատժամիջոցներով և վերջինս որոշել է ուղղակի գլուխ չդնել: Իսկ հիմա մնում է միայն սպասել՝ կգնա Օլանդը իր նախորդի՝ Սարկոզիի հետքերով, որը փուչ խոստումներ էր տալիս, թե իրականում կկատարի իր տված խոստումը, ուղղակի հիշելով, որ Ֆրանսիան այն եվրոպական տերություններից մեկն է, որին ուղղակի սազական չէ մոլորեցնել իր քաղաքացիներին: Մարինա Անանիկյան / PanARMENIAN News ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |