Բրիտանիայում գրեթե 40 տարվա ընթացքում առաջին անգամ տեղի է ունեցել բժիշկների գործադուլ

Բրիտանիայում գրեթե 40 տարվա ընթացքում առաջին անգամ տեղի է ունեցել բժիշկների գործադուլ

PanARMENIAN.Net - Հինգշաբթի օրը Բրիտանիայում գրեթե 40 տարվա ընթացքում առաջին անգամ տեղի է ունեցել բժիշկների գործադուլ:

Նրանք բողոքում էին առողջապահության աշխատակիցների համար կենսաթոշակային հերթափոխի փոփոխության վերաբերյալ կառավարության ծրագրերի դեմ:

Մեծ մասամբ բժիշկները հրաժարվում էին ոչ շտապ վիրահատություններից և ընթացակարգերից, սակայն կառավարությունը հայտնել է, որ բժիշկների մեծամասնությունն աշխատել է սովորական ռեժիմով, և միայն յուրաքանչյուր տասներորդ հիվանդն է իր մաշկի վրա զգացել գործադուլը:

Բրիտանական բժշկական ասոցիացիան հայտնել է, որ գործադուլի նպատակը հանրությանը տեղեկացնելն է ընդամենը չորս տարի առաջ համաձայնեցված կենսաթոշակային ապահովման բարեփոխման մեջ փոփոխությունների վերաբերյալ բժիշկների դժգոհության մասին, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---