Էդուարդ Շարմազանովը նորմալ է համարում ընդդիմության` կառավարության ծրագրի դեմ քվեարկելը![]() 21 հունիսի 2012 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է ընդդիմության և «Բարգավաճ Հայաստանի» այսօրվա քվեարկությունը կառավարության ծրագրի դեմ: Լրագրողների այն հարցին` արդյոք դա լավ կամ վատ է գնահատում անձամբ Շարմազանովը, փոխխոսնակը նշել է, որ «լավ» կամ «վատը» քաղաքական կարգեր չեն: Նրա խոսքով` ցանկացած երկրում ընդդիմությունը քննադատում է իշխանություններին: «Երբ անձրև է գալիս, նրանք դա իրենց են վերագրում, իսկ երբ կարկուտ` դրանում մեղադրում են իշխանություններին»,- հումորով նկատել է Շարմազանովը: Ընդ որում նա ընդգծել է, որ ՀՀԿ-ն միշտ պատրաստ է ականջ դնել առողջ քննադատությանն իր հասցեին և դրանից ռացիոնալ դաս քաղել: Նա հիշեցրել է, որ այսօր խորհրդարանում այդ մասին հայտնել են նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսնակ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Կառավարության ծրագրի վերաբերյալ Շարմազանովը նշել է, որ այն շատ իրատեսական է, լավը և կարող է ապահովել դրանում ներդրված ցուցանիշների կատարումը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |