«Առավոտ». Առողջապահության նախարարությունում քննարկվել է ծեծված բժշկին արտասահման տեղափոխելու հարցը![]() 22 հունիսի 2012 - 10:31 AMT PanARMENIAN.Net - «Առավոտ» թերթը գրում է, որ Առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանն իրենց հայտնել է, որ «Հարսնաքարում» ծեծի ենթարկված բժշկի` մայոր Վահե Ավետյանի կյանքը փրկելու համար առողջապահության նախարարությունում կոնսուլիում են հրավիրել և քննարկել արտերկրից բժիշկ հրավիրելու կամ կյանքի համար այս պահին կռիվ տվող բժշկին արտերկիր տեղափոխեկու հարցը։ Նախարարի հավաստմամբ, կոնսուլիումին մասնակցող մասնագետները խորհուրդ չեն տվել ո´չ մասնագետ հրավիրել դրսից, ո´չ էլ Վահեին տեղափոխել։ «Հիմա մասնագետները շուրջօրյա հետևում են, ուզում եմ հույս ունենալ, որ մենք կկարողանանք փրկել մայորի կյանքը»,–ասել է նախարարը թերթին` հիշելով, որ վերջին տարիներին բժիշկներին ծեծելու մի քանի դեպք է արձանագրվել։ Նա հիշել է Շիրակի մարզի դեպքը, երբ ծեծի էր ենթարկվել շտապօգնության բժիշկը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |