Վթարի են ենթարկվել Մարկ Սաղաթելյանը և Գրիգոր Նազարյանը![]() 22 հունիսի 2012 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հունիսի 22–ի գիշերը, Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ հրդեհի բռնկումով, որի պատճառով տուժել են երկու հոգի։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 պետհամարանիշի և «Ֆոլցվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ֆոլցվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 41-ամյա. ծնված Գրիգոր Նազարյանը և ուղևոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը ծանր են գնահատում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |