ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ՀՌՉԱԿԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

PanARMENIAN.Net - Պետական այցով Չինաստանում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Պեկինում հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Խու Դժինտաոյին: Բանակցությունների արդյունքում երկու երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Կողմերը գտնում են, որ միջազգային ներկայիս իրավիճակը նախկինի պես խորը եւ բարդ փոփոխություններ է վերապրում: Խաղաղությունը եւ զարգացումը շարունակում են մնալ դարաշրջանի լեյտմոտիվը: Միջազգային հանրությունը պետք է պահպանի աշխարհի բազմազանությունը եւ նպաստի փոխանակմանն ինչպես տարբեր քաղաքակրթությունների, այնպես էլ աշխարհում գործող զարգացման տարբեր մոդելների միջեւ»: Այնտեղ նշվում է նաեւ ՄԱԿ-ի անփոխարինելի դերը խաղաղության պահպանման գործում:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---