ՊՆ ղեկավարը կմասնակցի ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին![]() 22 հունիսի 2012 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Կալինինգրադում հուլիսի 5-ին տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի նախագահությամբ: Ինչպես PanARMENINA.Net-ի թղթակցին են հայտնել ՊՆ մամլո ծառայությունում, հայկական պատվիրակությունը կղեկավարի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՊՆ ղեկավարները կքննարկեն ռուսական ռազմական ուղեծրային խմբավորման ռեսուրսի համատեղ օգտագործման հարցեր: Կքննարկվեն նաև ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի զարգացման, 2013թ. համատեղ միջոցառումների, թռիչքների անվտանգության և մի շարք այլ հարցեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |