ԹուրքԽՎ-ն ձգտում է ՄԱԿ ԳՎ` որպես դիտորդ![]() 22 հունիսի 2012 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Այս տարի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանում Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովը (ԹուրքԽՎ) կբարձրացնի իրեն դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը: Այդ մասին ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում հաղորդել է ԹուրքԽՎ գլխավոր քարտուղար Ռամիլ Գասանովը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալը «կարևոր դեր կխաղա ԹուրքԽՎ միջազգային գործունեության մեջ»,- նշել է նա: Գասանովն ասել է նաև, որ ԹուրքԽՎ-ն Ղրղզստանի և Թուրքիայի խորհրդարանների միջև փոխանակության ծրագիր է իրականացնում, և այդ ծրագրի հաջող իրականացումը կնպաստի կազմակերպության անդամ երկրների միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը: Բացի այդ, հաղորդել է նա, ԹուրքԽՎ-ն մտադիր է գործընկերության մասին համաձայնագիր ստորագրել Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի հետ: Հաշվետվություն ներկայացնելով ԹուրքԽՎ-ի կես տարվա գործունեության վերաբերյալ` Գասանովը նշել է, որ անցյալ ժամանակահատվածում ընդլայնվել է կառույցի միջազգային համագործակցությունը: «Այդ ժամանակահատվածում մենք ակտիվ մասնակցություն ենք ցուցաբերել ԵԱՀԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, եվրոպական երկրների ԱԳ նախարարների խորհրդի, Եվրախորհրդարանի և այլ միջազգային կազմակերպությունների որոշիչ միջոցառումներին և նախագծերին: Նշված կառույցները նաև մասնակցել են մեր նախագծերին»,- ընդգծել է Գասանովը: ԹուրքԽՎ-ն հիմնադրվել է 2009 թվականին Բաքվում: Կազմակերպության մեջ ներկայացված են Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանն ու Ղրղզստանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |