Հունիսի 22-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 418,54 դրամ

Հունիսի 22-ին  ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 418,54 դրամ

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,515 մլն դոլարի առք և վաճառք` 419,18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 418,50 դրամ:

Ընդ որում, հունիսի 22-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 418,54 դրամ`հունիսի 21-ի համեմատ ավելանալով 1,32 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 525,44 դրամ` նվազելով 3,34 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0,11 կետով` կազմելով 12,59 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---