Հունիսի 25-ին Բրիտանական խորհուրդը կանցկացնի «Գանձերի որոնում» սպորտային միջոցառումը

Հունիսի 25-ին Բրիտանական խորհուրդը կանցկացնի «Գանձերի որոնում» սպորտային միջոցառումը

PanARMENIAN.Net - 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական և Պարալիմպիական խաղերին ընդառաջ հունիսի 25-ին «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում Բրիտանական խորհուրդը կազմակերպում է «Գանձերի որոնում» սպորտային միջոցառումը, որին մասնակցելու են հանրապետության 5 դպրոցի 30 աշակերտ: Բացման խոսքով ելույթ կունենան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Երևանում Բրիտանական դեսպանատան փոխդեսպան Գարեթ Ուին-Օուենը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներից մինչև արվեստում աշխարհի թիվ մեկ սպորտային միջոցառման արտացոլումը լինելու է աշակերտների ուշադրության կենտրոնում: «Գանձերի որոնում» սպորտային միջոցառումը հաղթելու համար 13-16 տարեկան աշակերտները պետք է պատասխանեն անգլերենով տրվող հարցերին, կատարեն սպորտային առաջադրանքները և յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դեպքում ստանալով կողմնորոշիչ տառ` առաջինը պետք է գուշակեն թաքնված բառը: Նրանք, ովքեր կլինեն ավելի արագ, ավելի ուժեղ, ավելի բարձր և կունենան անգլերենի առավել ընդգրկուն գիտելիքներ, կարժանան Բրիտանական խորհրդի մրցանակներին և անվճար կհանձնեն անգլերեն լեզվի միջազգային ճանաչում ունեցող Young Learners քննությունը:

«Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել մինչև Լոդոնի Օլիմպիական խաղերի մեկնարկը և սա հրաշալի հնարավորություն է աշակերտների համար խաղերի միջոցով մեկ անգամ ևս զարգացնելու իրենց գիտելիքները աշխարհի ամենասպասված սպորտային միջոցառման մասին»,-նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---