Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը դարձել է Վորոնեժում անցկացված օփենի հաղթող![]() 22 հունիսի 2012 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստերներ Արթուր Գաբրիելյանը և Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան) հրաշալի են հանդես եկել Վորոնեժում ավարտված օփենում: Նրանք 9 հնարավորից վաստակել են 7-ական միավոր և գրավել համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը: Նույնպիսի արդյունք ցույց են տվել ևս երեք մասնակիցներ, բայց նրանք հայ շախմատիստներին զիջել են լրացուցիչ ցուցանիշներով: Իսկ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր: Նա առաջատարից` գրոսմայստեր Վլադիմիր Սերգեևից (Ուկրաինա), ետ է մնում մեկ միավորով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |