Բրիտանական իշխանությունները հրաժարվել են վիզա տրամադրել Սիրիայի Օլիմպիական կոմիտեի նախագահին

Բրիտանական իշխանությունները հրաժարվել են վիզա տրամադրել Սիրիայի Օլիմպիական կոմիտեի նախագահին

PanARMENIAN.Net - Բրիտանական իշխանությունները հրաժարվել են վիզա տրամադրել Սիրիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Մուվաֆֆաք Ջումային, հաղորդում է BBC-ն:

Ջումային մերժել են վիզա տրամադրելու հարցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի հետ նրա կապերի պատճառով: Այդպիսով, Ջուման, ըստ ամենայնի, չի կարողանա ժամանել հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Լոնդոնում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---