Նալբանդյանի դեմ Լոնդոնի ոստիկանությանը դիմում է ներկայացրել տուժած մրցավարը![]() 22 հունիսի 2012 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հայտնի է դարձել, թե պաշտոնապես, ով է դիմում ներկայացրել Սքոթլանդ-Յարդ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի դեմ, որից հետո ոստիկանությունը հետաքննություն է սկսել միտումնավոր ֆիզիկական վնաս հասցնելու մեղադրանքով: Ինչպես հայտնում է բրիտանական The Daily Mail-ը, դիմումը ներկայացրել է ինքը տուժածը՝ գծային մրցավար Էնդրյու Մակդուգալը: Ասվում է, նաև, որ մրցավար Էնդրյու Մակդուգալն այս շաբաթ չի աշխատի Ուիմբլդոնին ընդառաջ որակավորման խաղերում, այս գործի վերաբերյալ հնարավոր հասարակական արձագանքի պատճառով, հայտնում է gotennis.ru-ն: Նալբանդյանը Լոնդոնի Queen’s Club-ի մրցաշարում կոտրել էր գովազդային վահանակը և վնասել մրցավարի ոտքը, հաղթանակն անհապաղ շնորհվեց նրա մրցակից Մարին Չիլիչին: Թենիսիստը տուգանվեց առավելագույն՝ 12 560 դոլարով, ինչպես նաև զրկվեց բոլոր վարկանիշային միավորներից ու պարգևատրությունից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |