Հրայր Թովմասյան. «Դատաիրավական բարեփոխումների 2012-2014 թթ» ծրագիրը կոչված է բարձրացնելու հասարակության վստահությունը արդարադատության նկատմամաբ![]() 22 հունիսի 2012 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացնելով «Դատաիրավական բարեփոխումների 2012-2014 թթ» ծրագիրը նշեց, որ նոր ծրագրով նախատեսվում են արմատական փոփոխություններ ոչ միայն դատական համակարգում, այլև ավելի ընդգրկուն փոփոխություններ արդարադատության ոլորտում։ Նախարարը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի արադարադատության ոլորտի հանդեպ հասարակության վստահության բարձրացումն է։ Ըստ Հրայր Թովմասյանի` ծրագիրը ներառում է դատարանակազմական խնդիրներ, այն է` ի՞նչ չափանիշներով են ընտրվում դատավորներն ու դատախազները: Ծրագիրը բացառելու է դատավարական պրոցեսների անհարկի ձգձգումները, փոխվելու է քրեական օրենքների պատժի համաչափության սկզբունքները, ներմուծվելու են նոր պատժամիջոցներ, օրինակ` հանրային աշխատանքներ են կիրառվելու: Փոփոխություններ են սպասվում նաև փաստաբանական համակարգում, հասարակության լայն շերտերին տրվելու են փաստաբանական անվճար ծատայություններ: Նախարարը նշեց, որ մեծ փոփոխություններ են նախատեսվում նոտակարական և զագսի ոլորտում, այնպիսի մեխանիզմներ են կիրառվելու, որ մեկ մեկ անգամ նոտար այցելելով քաղաքացին կարողանա միանգամից լուծել իր բոլոր խնդիրները. «Այնպես է արվելու, որ պետությունից ստացվող ծառայությունների 70-80 տոկոսը ստացվեն մեկ պատուհանից, այսինքն` մեկ վայր այցելելով կամ էլեկտորնային տարբերակով, դրանով կնվազեն նաև կոռուպցիոն ռիսկերը ոլորտում , քանի որ այդպիսով քչանում է շփումը պետական պաշտոնյայի և քաղաքացու միջև» : Նախարարը նշեց, որ ծրագիրը մի շարք միջազգային կազմակերպությունների հավանության է արժանանցել և փաստաբանական ու ֆինանսական օգնություն է կլինի այդ կազմակերպությնոնների կողմից:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |