Երեկ Christie’s-ում վաճառվել են մոտ 22.5 միլիոն դոլարի արվեստի գործեր![]() 22 հունիսի 2012 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին Christie’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում տեղի է ունեցել Իմպրեսիոնիզմի և ժամանակակից արվեստի նմուշների վաճառքի օր: Ինչպես հայտնում է աճուրդի տան պաշտոնական կայքը, օրվա ընթացքում վաճառվել է 14.307.800 անգլիական ֆունտ ստեռլինգի կամ 22.420.323 ԱՄՆ դոլարի արվեստի գործ: Օրվա ամենաթանկ վաճառված աշխատանքը իսպանացի իմպրեսիոնիստ Պաբլո Պիկասոյի Մոդեստ Կաստիլլոյի դիմանկարն է, որը նկարվել է 1895 թ-ին: Նկարի նախնական գինը տատանվել է 100-150.000 ֆունտ ստեռլինգի սահմանում, սակայն աճուրդում դրա գինը բարձրացել է 2.169.250 ֆունտի կամ 3.399.215 դոլարի: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |