ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն արժանացել է Commerzbank AG «Որակի գերազանցություն» մրցանակին![]() 22 հունիսի 2012 - 18:39 AMT PanARMENIAN.Net - ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ, արդեն երկրորդ տարին անընդմեջ, SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար, արժանացել է Գերմանական Commerzbank AG «Որակի գերազանցություն» մրցանակին, ասվում է բանկի հաղորդագրության մեջ: Պատվավոր մրցանակը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ բանկի աշխատակիցներին է հանձնել Commerzbank-ի ներկայացուցիչ Մարկո Գրաֆը և նշել, որ այն հանդիսանում է բանկի հետ կայուն և արդյունավետ համագործակցության հավաստիք: Միաժամանակ այն վկայում է, որակի պահանջվող միջազգային ստանդարտներին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ դրամականփոխանցումների համապատասխանության, ավտոմատ կերպով փոխանցումների արագ մշակման և շահառուին առավելագույն կարճ ժամկետում հասանելի դառնալու մասին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |