Փոխվարչապետը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին22 հունիսի 2012 - 19:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմին, մարզային կառույցների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Էդգար Ղազարյանին, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Ա. Գևորգյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանին` համատեղ արդյունավետ աշխատանքի և մարզում կառավարության ծրագրերի պատշաճ մակարդակով իրականացման համար: Փոխվարչապետը հաջողություն մաղթեց Էդգար Ղազարյանին հետագա գործունեության մեջ` նշելով, որ նա քաջատեղյակ է ոլորտին և մարզի խնդիրներին, իսկ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն տարածքային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում: Ա. Գևորգյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ մարզպետն իր ներդրումը կունենա մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման, նոր ծրագրերի կյանքի կոչման գործում: Նորանշանակ մարզպետի ուղեկցությամբ փոխվարչապետն այնուհետև Եղեգնաձորից մեկնեց Ջերմուկ, ծանոթացավ այն բազմաբնակարան շենքերի վիճակին, որոնց տանիքների վերանորոգումը նախատեսվում է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով հատկացված շուրջ 40 մլն դրամով: Զեկուցվեց, որ աշխատանքներն արդեն կմեկնարկեն առաջիկա օրերին: Տեղում քննարկվեցին նաև Ջերմուկի հիմնական կամրջի վերանորոգմանն առնչվող հարցեր: Նշվեց, որ «Կամուրջշին» ընկերությունը երկշաբաթյա ժամկետում կներկայացնի կամրջի վերանորոգման նախագծանախահաշվային փաթեթը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |