Հայաստանի նախագահը շնորհավորել է Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին 55-ամյակի կապակցությամբ![]() 22 հունիսի 2012 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ երկրորդ նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Արկադի Ղուկասյանի ավանդը ԼՂՀ պետականության կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման և համազգային ծրագրերի իրականացման գործում՝ ընդգծելով, որ նա այսօր էլ նույնպիսի նվիրումով շարունակում է իր գործունեությունը ի նպաստ հայ ժողովրդի և հայրենիքի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |