ՊԵԿ-ը Սիվիլիթասից պահանջել է հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը

ՊԵԿ-ը Սիվիլիթասից պահանջել է հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այսօր այցելել են Սիվիլիթաս հիմնադրամ և պահանջել Հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից` 2008 թվականի մայիսից: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Սիվիլիթաս հիմնադրամից, Պետեկամուտների կոմիտեի պահանջին զուգահեռ Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն` գալիք շաբաթվա ընթացքում ցուցմունք տալու:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---