Հովիկ Աբրահամյանը ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին23 հունիսի 2012 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-գերմանական միջպետական և միջխորհրդարանական հարաբերություններում ունեցած ներդրումի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Հովիկ Աբրահամյանը կարևորել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը և զարգացումը` այս համատեքստում վերահաստատելով իր հրավերը` Գերմանիայի Բունդեսթագի նախագահին այցելել Հայաստան: Շմիդթը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին` համագործակցության համար` նշելով, որ իր պաշտոնավարության տարիների ընթացքում Հայաստանը զարգացման զգալի հաջողություններ է գրանցել տարբեր ոլորտներում: Նա նույնպես կարևորել է երկու երկրների խորհրդարանների գործակցության զարգացումը և փոխադարձ այցերը ` իբրև հայ-գերմանական հարաբերությունների զարգացման կարևոր գործոն: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |