Զինյալ ահաբեկիչները մի քանի տասնյակ մարդ են առևանգել Սիրիայում![]() 23 հունիսի 2012 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Զինյալ ահաբեկիչները մի քանի տասնյակ մարդ են առևանգել Սիրիայի հյուսիսում: Ինչպես հայտնել է Սանա գործակալությունը, նրանցից 25 սպանվել է: Հարձակումը կատարվել է Դարատ Ազզա գյուղի վրա, որ գտնվում է Հալեպի մերձակայքում: Ծայրահեղականները գնդակահարել են մարդկանց, հետո խոշտանգել նրանց մարմինները: Առևանգվածների ճակատագիրն այժմ անհայտ է: Արաբական հեռուստաալիքները հայտնել են, որ զոհվածները կառավարության կողմնակիցներ էին: ՄԱԿ և ԱՊԼ առաքելության հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանը քննարկել է Սիրիայում ՄԱԿ առաքելության ղեկավար, գեներալ Ռոբերտ Մուդի հետ առաքելության հետագա ճակատագրի հարցը: Ժնևում Քոֆի Աննանը հայտարարել է, որ ՄԱԿ դիտորդները Սիրիայում ձգտում են վերականգնել աշխատանքը, սակայն հանգամանքները դա թույլ չեն տալիս: ՄԱԿ մանդատի ժամկետը սպառվում է հուլիսի 20-ին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |