2014թ. ֆուտբոլի ԱԱ նախապատրաստական աշխատանքները ետ են մնում մեկ տարով![]() 23 հունիսի 2012 - 12:45 AMT PanARMENIAN.Net - 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստման ժամանակացույցը ետ է մնում մեկ տարով, ասվում է Բրազիլիայի հաշվիչ տրիբունալի զեկույցում: Մրցաշարին նախապատրաստման ծրագիրը բաղկացած էր երեք փուլից՝ բոլոր ենթակառուցվածքային նախագծերի մշակում, անվտանգության և զբոսաշրջության հետ կապված նախագծերի մշակում, բոլոր նախագծերի իրագործում և աշխատանքների ավարտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Եթե ժամկետները պահպանվեին, Բրազիլիան պետք է պատրաստ լիներ աշխարհի առաջնությանը նրա մեկնարկից կես տարի առաջ: Սակայն, երկրի կառավարությունը փոխեց փուլերի տևողությունն ու այժմ նախապատրաստական աշխատանքները երկրորդ փուլում են: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |