Վարշավայի Ազգային մարզադաշտում մասնակիորեն փոխվում է խոտածածկը

Վարշավայի Ազգային մարզադաշտում մասնակիորեն փոխվում է խոտածածկը

PanARMENIAN.Net - Եվրո-2012 կիսաեզրափակիչ խաղի շեմին, որը տեղի կունենա Վարշավայում հունիսի 27-ին Գերմանիայի և Անգլիա-Իտալիա խաղի հաղթողի միջև, Վարշավայի ազգային մարզադաշտում մասնակիորեն կփոխվի խոտածածկը:

«Խոտածածկի հետ կապված խնդիրներ կան դարպասների մոտ, այնտեղ այն առավել մաշված է»,-ասել է ՈւԵՖԱ օպերացիոն տնօրեն Մարտին Կալլեն, «Ուկրաինա-2012»-ի փոխանցմամբ: «Մենք դեռ մի քանի օր ունենք, և վստահ ենք, որ խոտածածկն իդեալական վիճակում կլինի: Եվրոյի չորս խաղերից ու մարզումներից հետո այն մի փոքր կորցրել է թարմությունը, չնայած որ տեղադրվել էր մրցաշարի մեկնարկից ընդամենը 4 շաբաթ առաջ: Մյուս մարզադաշտերում խոտածածկը լավ վիճակում է»-ասել է նա:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---