Վրացիներին գրավում են Հայաստանի տեսարժան վայրերը![]() 23 հունիսի 2012 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի «Իվերիա» վրացական բարեգործական համայնքն այս տարի նշում է իր հիմնադրման 15 ամյակը, ինչի կապակցությամբ համայնքը կազմակերպելու է տարատեսակ միջոցառումներ բանաստեղծների, մշակույթի այլ գործիչների, Հայաստանի մյուս ազգային փոքրամասնությունների մասնկացությամբ, ինչպես նաև ինտելեկոտւալ խաղեր։ Այսօր` հունիսի 23–ին, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց Հայաստանի վրացական համայնքի նախագահ Սվետլանա Նամչևաձեն։ Նա ասաց, որ մարդահամարի տվյալներով ներկայումս Հայաստանում 600 վրացի է ապրում։ Համայնքում գործում է կիրակնօրյա դպրոց, որտեղ սովորում են 30 աշակերտներ։ Նրանցից լավագույներն այս տարի կստանանան մրցանակներ Հայաստանում Վրաստանի դեսպանի կողմից։ Նամչևաձեի հավաստմամբ, վրացիներին Հայաստանում գրավում է տեսարժան վայրերը. «Ես ինչքան տեսնում եմ վրացիներ, բոլորին հետաքրքում են տեսարժան վայրերը, մշակույթը։ Երբ ես Վրաստանից հրավիրեցի կոնսերվատորիայի ուսանողների մեծ խումբ, ես նրանց տարա Գառնի, Գեղարդ, Խոր վիրապ, Էջմիածին, Մատենադարան և ես մեծ ուշադրություն ու հետաքրքրություն զգացի այդ երիտասարդների մեջ, նույնիսկ Մատենադարանում զարմացած ասում էին, որ վրացիներն այդ բաները չունեն»։ Հարցին, թե ինչպես է գնահատում Նամչևաձեն Վրաստանի իշանություններ քաղաքականությունը վիրահայերի հարցի և հայկական հուշարձանների նկատմամբ, նա պատասխանեց, որ. «Մենք քաղաքական հարցերի մեջ չենք մտնում, քաղաքական հարցերով ընդհանրապես չենք զբաղվում։ Մեր նպատակն է աշխատել ամեն ձևի ստեղծել բարեկամական կապեր»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |