Աբդուլլահ Գյուլ. Թուրքական կործանիչի անձնակազմը կարող էր չկանխամտածված խախտել Սիրիայի սահմանը![]() 23 հունիսի 2012 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքական կործանիչի անձնակազմը, որ նախօրեին ոչնչացրել են սիրիական հակաօդային ուժերը, կարող էր բարձր արագության դեպքում ոչ միտումնավոր խախտել Սիրիայի օդային սահմանը: Նման հնարավորության մասին ասել է թուրք նախագահ Աբդուլլահ Գյուլը: «Ռեակտիվ ինքնաթիռների համար նորմալ է համարվում, երբ նրանք կարճ ժամանակով հատում են սեփական պետության սահմանը…հատկապես եթե հաշվի առնենք նրանց թռիչքի արագությունը ծովի վրայով»,-ասել է նա Անատոլիական գործակալությանը տված հարցազրույցում: Ըստ նախագահի, «նման բաներ պատահում են, չկանխամտածված»: Թուրքիայի նախագահը հայտնել է նաև սիրիական կողմի հետ կապ հաստատելու փորձերի մասին, չնայած, որ Անկարան դեռ մարտին ետ էր կանչել իր դեսպանին Սիրիայից: Նա հաստատել է, որ Անկարան «բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի» պարզելու համար կատարվածի հանգամանքները: Ըստ Գյուլի, Սիրիայի տարածքում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի բեկորները, օդաչուի որոնումները շարունակվում են, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |