Եվրո-2012-ի եկամուտը մոտավորապես հավասար է նախորդ առաջնության եկամուտին![]() 23 հունիսի 2012 - 15:15 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն ակնկալում է, որ Եվրո-2012-ի եկամուտը մոտավորապես համապատասխանում է Ավստրիայում և Շվեյցարիայում անցած նախորդ առաջնության եկամուտին: Այդ մասին հայտարարել է մրցաշարի տնօրեն Մարտին Կալլենը: Նա նշել է, որ հովանավորներն ու հեռուստաընկերությունները գոհ են առաջնության ժամանակ ՈւԵՖԱ-ի հետ համագործակցությունից: Մեկնաբանելով ճգնաժամի ազդեցությունը հովանավորներից ստացած եկամուտի վրա, Կալենն ասել է, որ շահույթի չափը արդեն հասել է 2004 և 2008թ. առաջնությունների մակարդակին: Ընդհանուր առմամբ ՈւԵՖԱ-ն նկատում է ֆուտբոլի եվրոպական առաջնության շահութաբերության աճ: Վերջին 20 տարում ԵԱ շահութաբերությունն աճել է ավելի քան 30 անգամ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |