Աղբյուր. Սաուդյան Արաբիան ու Քաթարը ապահովում են ֆինանսներով Սիրիայի ընդդիմությանը![]() 23 հունիսի 2012 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի ու Քաթարի իշխանություններն արդեն մի քանի ամիս է աշխատավարձ են վճարում Սիրիայի ընդդիմությանը: Այդ մասին հայտնել է աղբյուրը, որը ցանկացել է անհյատ մնալ, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Գումարը վճարվում է մի քանի ամիսների ընթացքում, համապատասխան համաձայնագիր է կնքվել ապրիլի 2-ին Սաուդյան Արաբիայի ու Քաթարի միջև, Թուրքիան նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերում»,-ասել է նա: Աղբյուրը նշել է, որ այդ քայլերը ձեռնարկվում են սիրիական բանակում զանգվածային դասալքություն հրահրելու համար, վերահսկելու համար Սիրիայի ազատ բանակն ու թույլ չտալու, որ ընդդիմադիրներին միանան նաև ծայրահեղականները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |