Ադումյանը փաստացի հերքում է «Կենտրոնի» տնօրենի պաշտոնից ազատվելու լուրը![]() 23 հունիսի 2012 - 17:51 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ օրերս «Կենտրոն» հեռուստաընկերությունում ժողով է եղել, որի ընթացքում կոլեկտիվին ներկայացրել են նոր գործադիր տնօրենին։ Նշվում էր նաև, որ ավելի վաղ տարածված լուրերի համաձայն տնօրենի պաշտոնից ազատված Սերգեյ Ադումյանին հրահանգվել էր ոչ մի հարցով չդիմել։ Գրված էր նաև, որ նրա հետ մեկտեղ աշխատանքից ազատել են Ադումյանի աներորդուն, ով ղեկավարում էր բուֆետը և Ադումյանի քարտուղարուհուն։ PanARMENIAN.Net ndash;ի թղթակիցը փորձեց պարզել արդյոք նման բան կա՞։ Հարցին ի պատասխան Սերգեյ Ադումյանն ասաց` «Չկա» անմիջապես անջատելով հեռախոսը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |