Փրկարարները գտել են սիրիական ՀՕՊ կողմից կործանված թուրքական ինքնաթիռը24 հունիսի 2012 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Որոնողափրկարարական թիմերը Միջերկրական ծովի հատակին գտել են սիրիական ՀՕՊ կողմից կործանված թուրքական ինքնաթիռը: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին: Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են 1300 մետր խորության վրա: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն հայտնել է, որ Անկարան միջազգային օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Սիրիայի հանդեպ՝ կապված թուրքական հետախուզական ինքնաթիռի միջադեպի հետ: Սիրիայի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ կատարվածը «չարժե դիտարկել որպես Թուրքիայի հանդեպ թշնամական ակցիա», և խոսքը գնում է միայն երկրի ինքնուրույնության պաշտպանության մասին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |