Ռուսաստանն ուզում է Սիրիայում վաղաժամ ընտրություններ անցկացնելու օգնությամբ փրկել Բաշար Ասադին

Ռուսաստանն ուզում է Սիրիայում վաղաժամ ընտրություններ անցկացնելու օգնությամբ փրկել Բաշար Ասադին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ձեռնամուխ է եղել Սիրիայում վաղաժամ ընտրությունների անցկացման միջոցով երկրի նախագահ Բաշար Ասադին փրկելու գաղտնի ծրագրի իրագործմանը, գրում է The Sunday Times-ը:

Ինչպես հրատարակությանն է պատմել անանուն ռուս դիվանագետը, որը մոտ է Մոսկվայի և Դամասկոսի միջև բանակցություններին, Ասադին առաջարկել են վաղաժամ ընտրություններ անցկացնել, քանի որ ապստամբների հսկողության տակ է հայտնվել Սիրիայի տարածքի առնվազն մեկ երրորդը, և ռուսական ղեկավարությունը մտավախություն ունի, որ գործող նախագահին գնալով ավելի դժվար է լինելու իշխանության գլխին մնալ: Ընդ որում տեսանելի ապագայում ընտրությունների անցկացումը կընկալվի որպես քայլ ընդդիմությանն ընդառաջ և անհնար կդարձնի արևմտյան երկրների միջամտությունը:

Դրա հետ մեկտեղ աղբյուրը հայտնել է հրատարակությանը, որ ռուսական կողմը վստահ չէ, որ Բաշար Ասադը կօգտվի առաջարկած խորհրդից: Բացի այդ, ռուս դիվանագետը վստահեցրել է The Sunday Times-ին, որ Ռուսաստանը չի ծրագրում զորք ուղարկել Սիրիա, թեև տեղական իշխանությունները դեմ չէին լինի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---