Թուրքիայի ԱԳ նախարար. Անկարան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի՝ կապված կործանված հետախուզական ինքնաթիռի հետ![]() 24 հունիսի 2012 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն հայտնել է, որ Անկարան միջազգային իրավունքով նախատեսված անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Սիրիայի հանդեպ՝ կապված թուրքական կործանված հետախուզական ինքնաթիռի հետ: «Ոչ մեկն այդ հաշվով կասկածներ չպետք է ունենա»,- հայտնել է այսօր Դավութօղլուն TRT պետական հեռուստաընկերության եթերում: «Թե ինչպիսի կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, հայտնի կդառնա վարչապետի հետ խորհրդակցությունից և կառավարության նիստից հետո: Դրանք կհրապարակի հենց վարչապետը»,- հավելել է նա՝ նշելով, որ Էրդողանն ավանդաբար հրապարակում է կարևոր ներքին և միջազգային որոշումները: Պատասխանելով հաղորդավարի հարցերին՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է «Հյուսիսատլանտյան դաշինքի մասին պայմանագրի 4-րդ հոդվածի շրջանակում» տեղեկացնել ՆԱՏՕ-ին Սիրիայի հետ կապված միջադեպի մասին, սակայն չի ճշտել՝ արդյոք խոսքը կգնա «հավաքական անվտանգության» մասին դրույթը գործարկելու խնդրանքի մասին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |