Սիրիական սահմանապահները Թուրքիայի կողմից երկիր թափանցել փորձող ահաբեկիչների են ոչնչացրել24 հունիսի 2012 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Սիրիական սահմանապահները կիրակի օրը ոչնչացրել են Թուրքիայի կողմից երկիր թափանցել փորձող մի խումբ ահաբեկիչների: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում տալով SANA սիրիական պետական գործակալությանը, որն այլ մանրամասներ չի ներկայացնում: New York Times թերթն այս շաբաթ հաղորդել էր, որ Թուրքիայի՝ Սիրիայի սահմանին հարող տարածքներում ԿՀՎ ներկայացուցիչների խումբ է գտնվում, որը համակարգում է զենքի մատակարարումը Սիրիական ազատ բանակին (ՍԱԲ): Հրատարակությունը, հղում տալով անանուն ամերիկյան և արաբական աղբյուրներին, հաղորդում է, որ զենքը, մասնավորապես՝ ինքնաձիգները, հակատանկային միջոցներն ու այլ սպառազինությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների համար գնվում է Թուրքիայի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի միջոցներով և փոխանցվում ԿՀՎ էմիսարներին: Սակայն Թուրքիայի ԱԳՆ-ը ուրբաթ օրը հերքել էր սիրիական զինված ընդդիմությանը զենք մատակարարելու մասին հաղորդագրությունները: Ահաբեկիչների խմբի ոչնչացման մասին հաղորդագրությունը ստացվել է Դամասկոսի և Անկարայի միջև սիրիական ՌՕՈՒ կողմից կործանված թուրքական ինքնաթիռի շուրջ ծագած լարվածության ֆոնին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |