ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտնել Է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում «քննարկվել են Կարս (Թուրքիա) եւ Ախալքալաք (Վրաստան) քաղաքների միջեւ երկաթուղու կառուցման հնարավորությունները: «Արդեն պատրաստ Է այս ճանապարհի կառուցման տեխնիկա-տնտեսական հիմնավորումը», հայտարարել է նա: Այդ ճանապարհն Ադրբեջանին թույլ կտա Վրաստանով անցնող երկաթուղային մայրուղով կապվել Թուրքիայի հետ: Նշենք, որ ճանապարհը նախատեսվում է կառուցել Ջավախքում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---