Արտակ Զաքարյան. Դժվար է միաժամանակ ոչ իշխանություն լինել, ոչ ընդդիմություն

Արտակ Զաքարյան. Դժվար է միաժամանակ ոչ իշխանություն լինել, ոչ ընդդիմություն

PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը մեկնաբանել է կառավարության ծրագրի հասցեին հնչած քննադատությունը ՀՀԿ նախկին կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստանի» կողմից: Ըստ նրա, նման գործելաոճը նորմալ է: «Դժվար է միաժամանակ ոչ իշխանություն լինել, ոչ ընդդիմություն»,-նշել է նա:

Զաքարյանը հավելեց նաև, որ չի համարում, թե կառավարության նախորդ ծրագիրը ձախողվել է և «չի ասի, թե եթե ծրագիրը ձախողված էր, ապա ինչո՞ւ էիք դուք (ԲՀԿ-ն-խմբ.) տնօրինում բյուջեի 35 տոկոսը»: Զաքարյանը կոչ արեց հիշել ֆինանսատնտեսական ճգնաժամի ու նրա հետևանքների մասին և նշեց, որ Հայաստանի նախորդ կառավարությունը ստիպված էր դիմակայել ճգնաժամին սեփական ծրագիրն իրագործելու փոխարեն:--

 Ուշագրավ
---