Երևանում մեկնարկել է ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում կազմակերպված համաժողովը

Երևանում մեկնարկել է ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում կազմակերպված համաժողովը

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին Երևանում մեկնարկեց Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում կազմակերպված «ՀՀ շուկայի վերահսկողություն պետական տեսչության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացումը և ներդաշնակեցումը ԵՄ չափանիշներին» համաժողովը: 1 մլն եվրո արժողությամբ այս ծրագրի նպատակն է ներդաշնակեցնել ՀՀ օրնեսդրությունը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա ԵՄ չափանիշներին: Դա կիրականացվի ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնսլ գարգացման և ՀՀ-ում ԵՄ չափանիշներին համապատասխանող շուկայի վերահսկողության համակարգի ստեղծման միջոցով:

Միացյալ Թագավորության կողմից ծրագրի ղեկավար Դևիդ Բեյքերը նշեց, որ այս ծրագրի շրջանակներում պետք է իրականացվեն քայլեր, որպեսզի ՀՀ պետական տեսչությունը համապատասխանի եվրոպական չափանիշներին և դրա արդյունքում Հայաստանի բնակչությունը որոշակի առավելություններ կստանա: «Սովորական քաղաքացին իրավունք կունենա բողոքել ցածրորակ ապրանքի համար, ստանալ փոխհատուցում»,-նշեց նա:

Իր հերթին ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանն ասաց, որ Հայաստանում ստուգումներն արդեն իսկ իրականացվում են ռիսկերի վրա հիմնված, իսկ տնտեսվարող սուբյեկտները տեղեկացված են ստուգումների ժամանակացույցի մասին, որը հրապարակված է պաշտոնական կայքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---