Ռուբեն Հակոբյանը երկրորդական է համարում կառավարության թվերը, քանի որ չի հավատում ծրագրի իրագործմանը

Ռուբեն Հակոբյանը երկրորդական է համարում կառավարության թվերը, քանի որ չի հավատում ծրագրի իրագործմանը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսօրվա մամլո ասուլիսում մեկնաբանել է նոր ծրագրում ամրագրված թվերը՝ հեգնանքով նշելով, որ թվերը քիչ են և այս դեպքում երկրորդական:

«Եթե տեսնում ես, որ համակարգն ի վիճակի չէ իրագործել այդ ծրագրերը, ապա թվերը երկրորդական են դառնում»,-ասել է նա:

Նախորդ հինգշաբթի Հայաստանի ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ ընդունեց կառավարության նոր ծրագիրը 2012-2017թթ. համար: Ծրագրի օգտին քվեարկեցին կոալիցիայի անդամները՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, դեմ եղան ընդդիմադիր կուսակցությունները և ԲՀԿ-ն:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---