Orange-ը բացառիկ սակագին է առաջարկում Եվրոպայի ֆիքսված հեռախոսահամարներին զանգելու համար![]() 25 հունիսի 2012 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Այսօրվանից մինչև օգոստոսի 31-ը Orange-ն իր բաժանորդներին առաջարկում է Եվրոպայում գտնվող իրենց ընկերների և հարազատների ֆիքսված հեռախոսահամարներին զանգահարել 30 դրամ/րոպե բացառիկ սակագնով, նախկին 85 կամ 95 դրամ/րոպե սակագնի փոխարեն: Միջազգային զանգերի «Բարև Եվրոպա» առաջարկն ներառում է եվրոպական հետևյալ երկրները` Ավստրիա, Բելգիա, Կիպրոս, Ֆրանսիա, Դանիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լյուսեմբուրգ, Լեհաստան և Շվեդիա, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: «Լինելով եվրոպական օպերատոր, մեծ ուրախությամբ ցանկանում ենք այս ամառվա ընթացքում մեր բաժանորդներին հիրավի աննախադեպ հնարավորություն ընձեռել Եվրոպայի մի շարք երկրներ զանգահարել այնպիսի սակագնով, որը միանգամայն համեմատելի է Հայաստանում ցանցից դուրս զանգերի համար գործող սակագների հետ», - ասաց Օրանժ Արմենիա ընկերության Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |