ՀՀ ԱԳՆ. Սիրիայից Հայաստանի քաղաքացիների տարհանման մասին դեռ խոսք չի եղել

ՀՀ ԱԳՆ. Սիրիայից Հայաստանի քաղաքացիների տարհանման մասին դեռ խոսք չի եղել

PanARMENIAN.Net - Այս պահի դրությամբ Սիրիայում կան ՀՀ քաղաքացիներ, բայց ստույգ թիվ ասել հնարավոր չէ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Սիրիայում բնակվում են ինչպես երկքաղաքացիներ, այնպես էլ ՀՀ քաղաքացիներ: Նաև բնակվում է հյուպատոսության ամբողջ անձնակազմը«», - ասաց Բալայանը:

PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե արդյոք նախարարությունը չի պատրաստվում Սիրիայից տարհանել ՀՀ քաղաքացիներին, Բալայանը նշեց, որ «նման որոշման մասին դեռ խոսք չի գնացել»: Սիրիայում ՀՀ դեսպանատունը շարունակում է իր բնականոն հունով աշխատել:

Արդեն մեկ տարուց ավելի է Սիրիայի տարբեր քաղաքներում շարունակվում են հակաիշխանական անկարգությունները, որոնք ուղղված են երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ: Դա ներքին շարունակական հակամարտություն է, որը արաբական գարնան մաս է կազմում: Թունիսի և Եգիպտոսի հեղափոխություններով ոգեշնչված` սիրիացի ցուցարարները դիմում են տարբեր տակտիկական գործողությունների, որոնք ուղղված են Բաաս կուսակցության գրեթե կեսդարյա իշխանության դադարեցմանը: Ի դեպ, քաղաքագետներն այս բախումները «աննախադեպ» են համարում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---