ԵՄ ԱԳՆ ղեկավարները հավանություն են տվել Սիրիայի դեմ պատժամիջոցների թվով 16-րդ փաթեթին

ԵՄ ԱԳՆ ղեկավարները հավանություն են տվել Սիրիայի դեմ պատժամիջոցների թվով 16-րդ փաթեթին

PanARMENIAN.Net - ԵՄ ԱԳՆ ղեկավարները հավանություն են տվել Սիրիայի դեմ պատժամիջոցների թվով 16-րդ փաթեթին երկուշաբթի Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ԵՄ Խորհրդի մամլո ծառայությանը հղումով:

Խոսքը գնում է ԵՄ «սև ցուցակում» ևս մեկ ֆիզիկական և վեց իրավաբանական անձանց ընդգրկման մասին: Այժմ ցուցակն ընդգրկում է 49 ընկերություն և 129 անձ, որոնց մուտքը Եվրամիության տարածք արգելված է, իսկ նրանց ակտիվները սառեցված:

Նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն հունիսի 26-ից՝ ԵՄ պաշտոնական տեղեկատուի մեջ հրապարակվելուն պես:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---