Մարկ Սաղաթելյանը լավ է. նա գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում![]() 25 հունիսի 2012 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Օրերս վթարի ենթարկված շոումեն Մարկ Սաղաթելյանն այսօր գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում։ «Ընկերներ իմ, բոլորից շատ շնորհակալ եմ աջակցության համար: Ես շարքում եմ: Չկա այնպիսի ուժ, որ հաղթի ինձ, երբ կողքիս այսպիսի ընտանիք և ընկերներ կան: Բոլորիդ սիրում եմ»,–գրել է նա։ Հունիսի 22–ի գիշերը, Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի պատճառով 41- ամյա Մարկ Սաղաթելյանը և Գրիգոր Նազարյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մարկ Սաղաթելյանը ստացել էր կմախքի վնասվածքներ, պարանոցի և կրծքավանդակի ողերի կոտրվածքներ, կոնքոսկրերի կոտրվածքներ։ Նրան վիրահատել էին, իսկ Գրիգոր Նազարյանի մոտ գլխուղեղի ցնցում էր, ճակատային շրջանում բարդ կտրված վերք, երկու թոքերի ծանր սլաջարդ, կոնքի ոսկրների կտրվածքներ, ազդոսկրի ոսկրի տեղաշարժում, ձախ ստորին վերջույթի, ծնկոսկրի կոտրվածք։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |