Էդվարդ Նալբանդյանը հուշամեդալ է հանձնել Գերմանիայի դեսպանին![]() 25 հունիսի 2012 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի անունից հրաժեշտի ճաշ տրվեց Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Շմիդտին արդյունավետ և բեղմնավոր աշխատանքի համար: Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ դեսպան Շմիդտի պաշտոնավարման օրոք հայ-գերմանական հարաբերությունները շեշտակի զարգացում են ապրել՝ ակտիվացել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ակտիվացել են փոխայցելությունները և միջխորհրդարանական կապերը, առաջընթաց է արձանագրվել մշակութային համագործակցության ոլորտում: Դեսպան Շմիդտը շնորհակալություն հայտնեց Հայաստանի արտգործնախարարին իր առաքելության ամբողջ ընթացքում ցուցաբերված աջակցության համար և համոզմունք հայտնեց, որ հայ-գերմանական հարաբերությունները կշարունակեն վերելք ապրել ապագայում համագործակցության բոլոր ոլորտներում: Ի նշանավորումն հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի՝ ԱԳ նախարարը Գերմանիայի դեսպանին հանձնեց ԱԳՆ հուշամեդալը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |