Շոումեն Մարկ Սաղաթելյանի և պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի մոտ առողջական վիճակի դրական շարժ կա, թեև նրանք երկար ժամանակ կմնան անշարժացած![]() 25 հունիսի 2012 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Շոումեն Մարկ Սաղաթելյանի և «Թաթա Փրոդաքշն»-ի նախագահ, պրոդյուսեր և «Մանկական Եվրատեսիլ 2011» -ի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի մոտ դիտվում է առողջական վիճակի դրական շարժ, չնայած որ դեռևս երկուսն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Գրիգոր Նազարյանի եղբայր Տիգրան Նազարյանը: Նա նշեց, որ վերականգնողական շրջանը բավականին երկար կտևի. Կա խոշոր ոսկրերի կոտրվածք, որը պահանջում է երկարատև իմոբիլիզացիա (անշարժայանացում) և համապատասխան ռեժիմ»: Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ի գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոց տեղափոխված շոումեն Մարկ Սաղաթելյանը և «Թաթա Փրոդաքշն»-ի նախագահ, պրոդյուսեր և «Մանկական Եվրատեսիլ 2011» -ի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |