Ռոդ Այլենդ ամերիկյան նահանգի Վարվիք քաղաքը մայիսի 20-ը հռչակել է Շուշիի ազատագրման օր![]() 25 հունիսի 2012 - 21:49 AMT PanARMENIAN.Net - Ռոդ Այլենդ ամերիկյան նահանգի Վարվիք քաղաքը մայիսի 20-ը հռչակել է Շուշիի ազատագրման օր: «Շուշին ազատագրվել է հայ զինվորների և հիանալի ռազմավարության շնորհիվ: Արցախի և Հայաստանի վերամիավորվելու ձգտումը հանդիպեց Ադրբեջանի դիմակայությանը, որն արտահայտվում էր սպանություններով, կոտորածով ու տանջանքներով: Շուշիի ազատագրումն այդ ժամանակ կյանքի ու մահվան հարց էր և շրջադարձային եղավ պատերազմում»,- ասվում է Վարվիքի քաղաքապետ Սքոթ Ավեդիսյանի հայտարարության մեջ, հաղորդում է ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը: Շուշիի քաղաքապետ Կարեն Ավակիմյանը շնորհակալություն է հայտնել Վարվիքի քաղաքապետին և քաղաքային խորհրդին այդ հայտարարության համար: «Քսան տարի առաջ Շուշին վերադարձվեց հայ ժողովրդին, որպեսզի արիության և տոկունության, հանուն ազատության և արդարության անձնվեր պայքարի խորհրդանիշը դառնա»,- ասվում է Ավակիմյանի նամակում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |