«Հարսնաքարի» միջադեպի կապակցությամբ ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել

«Հարսնաքարի» միջադեպի կապակցությամբ ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կալանավորվածներից մեկը` Դավիթ Հայրյանն ազատ է արձակվել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Նրա խոսքով` տուժողները չեն ճանաչել Դավիթ Հայրյանին, ուստի նա ազատ է արձակվել քրեական օրենսգրքի համապատասխան կետով:

Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի են ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:

Այս պահին գործի կապակցությամբ ձերբակալված է վեց հոգի. Դավիթ Ադամյանը, Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---